ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Դուռ-լու­սա­մուտդ պինդ փա­կիր, ու­րի­շին գող մի հա­նիր»

«Դուռ-լու­սա­մուտդ պինդ փա­կիր, ու­րի­շին գող մի հա­նիր»
04.12.2020 | 00:20

2020-ի նո­յեմ­բե­րի 9-ին Ռու­սաս­տա­նը շախ և մատ ա­րեց թուրք-անգ­լո-ա­մե­րի­կյան դա­շին­քին և խառ­նեց նրանց խա­ղա­քար­տե­րը, կի­սատ թող­նե­լով վեր­ջին­նե­րիս դա­րա­վոր նպա­տա­կը՝ Ռու­սաս­տա­նը դուրս մղել Կով­կա­սյան տա­րա­ծաշր­ջա­նից։ Ճիշտ է, ինչ­պես միշտ այս քա­ղա­քա­կան պա­տե­րազ­մում տու­ժեց Հա­յաս­տա­նը, բայց ինչ­պես հայ­կա­կան ա­սաց­վածքն է ա­սում. «Դուռ-լու­սա­մուտդ պինդ փա­կիր, ու­րի­շին գող մի հա­նիր»։


2020-ի սեպ­տեմ­բե­րի 27-ին թշ­նա­մին հար­ձակ­վեց Ար­ցա­խի վրա, ո­րով­հետև Հա­յաս­տա­նի դռ­ներն ու լու­սա­մուտ­նե­րը ոչ միայն ա­մուր փակ չէին, այլև, ինչ­պես մի շարք զին­վո­րա­կան փոր­ձա­գետ­ներ են վս­տա­հեց­նում, նա­խա­պես բաց էին թողն­վել։ Դի­տար­կե­լով կա­պի­տու­լյա­ցիոն պայ­մա­նա­գի­րը և տես­նե­լով, թե ինչ ին­տեն­սի­վու­թյամբ են հայ­կա­կան հո­ղե­րը հան­ձն­վում, կա­րե­լի է են­թադ­րել, որ մեր «դուռն ու լու­սա­մու­տը» մինչ օրս բաց են, ոչ բա­րով տան­տերն էլ հա­կա­ռա­կոր­դին «Էս­տի հա­մե­ցեք» է ա­նում։


Հաս­կա­նա­լի է, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրի­տա­նիա­յի հա­մար հայն ու Հա­յաս­տա­նը ար­ժեք չու­նեն, ա­ռաջ­նա­յի­նը նավ­թա­յին և հա­կա­ռու­սա­կան շա­հերն են։ Դա շատ պար­զո­րոշ երևում էր նաև սեպ­տեմ­բե­րի 27-ից սկ­սած։ Նո­յեմ­բե­րի 9-ի կա­պի­տու­լյա­ցիոն հա­մա­ձայ­նագ­րի կն­քու­մից հե­տո էլ պա­տե­րազ­մը չի դա­դա­րել, ուղ­ղա­կի այլ ձևա­չա­փով է ըն­թա­նում։ Բնա­կա­նա­բար, Ա­մե­րի­կան, Անգ­լիան և, ի­հար­կե, «մեծն» Սո­րո­սը խիստ հիաս­թափ­ված պետք է լի­նեն թուրք-ադր­բե­ջա­նա­կան տան­դե­մի սան­ձա­զեր­ծած պա­տե­րազ­մի ար­դյունք­նե­րից, սա­կայն գործ­նա­կա­նում ո­չինչ չեն կա­րող ա­նել, քա­նի որ Ռու­սաս­տա­նը, շատ լավ տե­ղե­կաց­ված լի­նե­լով ՀՀ կա­ռա­վա­րու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյա­նը, ժա­մա­նա­կին հաս­կա­ցավ՝ ե­թե չես կա­րող պայ­մա­նա­վոր­վել դաշ­նակ­ցիդ հետ, ու­րեմն լե­զու պետք է գտ­նես դաշ­նակ­ցիդ հա­կա­ռա­կոր­դի հետ։ Ի­հար­կե, այս պա­հին Պու­տին-Էր­դո­ղան նոր ձևա­վոր­ված տան­դե­մը Անգ­լիա­յի և Ա­մե­րի­կա­յի սր­տով չի կա­րող լի­նել, միևնույն ժա­մա­նակ այս եր­կր­նե­րը չեն հրա­ժար­վել Ռու­սաս­տանն այս տա­րա­ծաշր­ջա­նից դուրս մղե­լու, ԻԻՀ-ին սահ­մա­նա­կից դառ­նա­լու, թուրք-անգ­լո-ա­մե­րի­կյան դա­շին­քը այս տա­րա­ծաշր­ջա­նում ամ­րապն­դե­լու մտ­քից։


Ի՞նչ եք կար­ծում, ար­դյոք պա­տա­հա­կա­նու­թյու՞ն է, որ Ադր­բե­ջա­նին են հան­ձն­վում նաև Հա­յաս­տա­նի հո­ղե­րը։ Պա­տա­հա­կա­նու­թյու՞ն է, որ Մեղ­րիով ճա­նա­պարհ է բաց­վում դե­պի Թուր­քիա, պա­տա­հա­կա­նու­թյու՞ն է, որ ՀՀ վար­չա­պե­տը հայ­տա­րա­րում է, թե խոր­հր­դա­յին ժա­մա­նակ այս հո­ղե­րը ե­ղել են Ադր­բե­ջա­նի­նը... Վա­ղը Ա­լիևը կա­րող է ա­սել, որ Երևանն էլ է Ադր­բե­ջա­նի­նը ե­ղել։ Է, հե­տո՞... Ե­թե այդ­պես է, ե­կեք հի­շենք, որ մինչ Խոր­հր­դա­յին Միու­թյու­նը Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը երբևէ Ադր­բե­ջա­նի­նը չի ե­ղել, ան­գամ Ադր­բե­ջա­նը չի ե­ղել։ Ե­կեք Ա­լիևին հի­շեց­նենք, որ Արևմտյան Հա­յաս­տա­նի հո­ղե­րը վե­րա­դարձ­նե­լու ժա­մա­նակն է։ Ին­չու՞ են Ա­լիևի ա­սած­նե­րը օ­րենք դառ­նում Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյան հա­մար։ Գու­ցե այս հար­ցի պա­տաս­խա­նը պետք է փնտ­րել թուրք-անգ­լո-ա­մե­րի­կյան դա­շին­քի «հայր» Սո­րո­սի հիմ­նադ­րա­մու՞մ։ Հետևե­լով այ­սօր մե­կը մյու­սի հետևից հո­ղե­րի հան­ձն­ման գոր­ծըն­թա­ցին, պարզ երևում է, որ սո­րո­սա­կան եր­կր­նե­րը ձևում են Հա­յաս­տա­նը այն­պես, որ Ռու­սաս­տա­նի «փա­յը» գնա­լով պա­կա­սի։ Այ­սինքն, ՌԴ-ի ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կեր եր­կի­րը գնա­լով վեր­ջա­նա, փո­խա­րե­նը մե­ծա­նա թուրք-անգ­լո-ա­մե­րի­կյան դա­շին­քի «փա­յը»։ Չի բա­ցառ­վում, որ այս «ա­ռա­քե­լու­թյու­նը» մինչև վերջ ա­վար­տին հասց­նե­լու գոր­ծը հան­ձն­ված է ՀՀ գոր­ծող կա­ռա­վա­րու­թյա­նը, և հենց այդ պատ­ճա­ռով կա­ռա­վա­րու­թյու­նը հրա­ժա­րա­կան չի տա­լիս։ Բո­լոր դեպ­քե­րում, «ըն­թեր­ցե­լով» ար­տա­քին և ներ­քին քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րի են­թա­տեքս­տե­րը, դժ­վար չէ հաս­կա­նալ, որ Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյունն այ­սօր ձեռն­տու է բո­լոր կող­մե­րին, քա­նի որ հայ­րե­նի­քը թշ­նա­մուն հանձ­նա­ծին հեշտ է կա­ռա­վա­րել և թե­լադ­րել սե­փա­կան կամ­քը։ Սա­կայն ՀՀ կա­ռա­վա­րու­թյան նկատ­մամբ այս «բա­րե­հաճ» մո­տե­ցու­մը եր­կար չի տևի, և հարկ ե­ղած դեպ­քում, որ­պես ժամ­կե­տանց ապ­րանք, մի կողմ կնե­տեն։


Իսկ ժա­մա­նա­կը շատ թանկ է Հա­յաս­տա­նի հա­մար։ Հնա­րա­վոր ա­մեն ինչ պետք է ա­նել, որ­պես­զի Մեղ­րիով դե­պի Թուր­քիա ճա­նա­պար­հը չկա­ռուց­վի։ Իմ­քայ­լա­կան պատ­գա­մա­վոր­նե­րի «թո­զը», որ փչում են ժո­ղովր­դի աչ­քե­րին, ա­սե­լով՝ այդ­պի­սով Հա­յաս­տա­նի տն­տե­սու­թյու­նը կզար­գա­նա, մեր ապ­րան­քը կվա­ճառ­վի Ադր­բե­ջա­նում, նույն­քան դա­վա­ճա­նա­կան է, որ­քան նո­յեմ­բե­րի 9-ին ստո­րագր­ված կա­պի­տու­լյա­ցիոն հա­մա­ձայ­նա­գի­րը։ Ա­յո, տն­տե­սու­թյու­նը կզար­գա­նա, բայց Թուր­քիա­յի և Ադր­բե­ջա­նի տն­տե­սու­թյու­նը։ Թուր­քիան իր տն­տե­սա­կան ա­ճով և առևտրա­յին ծա­վալ­նե­րով ուղ­ղա­կի կուլ կտա Հա­յաս­տա­նը։ Թուր­քե­րը Երևա­նում ձեռք կբե­րեն հո­ղա­տա­րածք­ներ, բնա­կա­րան­ներ և, ա­ռանց պա­տե­րազ­մի, ինչ մնա­ցել է Հա­յաս­տա­նից, ի­րեն­ցով կա­նեն։ Ա­հա թե ինչ­պի­սի զար­գա­ցում է սպա­սում Հա­յաս­տա­նին։ Դե, իսկ ե­թե նպա­տա­կը Հա­յաս­տանն ընդ­հան­րա­պես աշ­խար­հի քար­տե­զից վե­րաց­նելն է, ա­պա ըն­տր­ված ճա­նա­պար­հը փայ­լուն ծրագ­րի ար­դյունք է։


Ի դեպ, ըստ տար­բեր վեր­լու­ծու­թյուն­նե­րի, Ռու­սաս­տա­նը մտա­դիր է Ադր­բե­ջանն ի­րե­նով ա­նել՝ զր­կե­լով ան­կա­խու­թյու­նից։ Թեր­թե­լով պատ­մու­թյան է­ջե­րը՝ նման կան­խա­տե­սու­մը կա­րող է ի­րա­տե­սա­կան լի­նել, սա­կայն 1918-ից ան­ցել է մեկ դար, ՌԴ-ի ու Թուր­քիա­յի տն­տե­սա­քա­ղա­քա­կան հնա­րա­վո­րու­թյուն­ներն ու ազ­դե­ցու­թյուն­նե­րը ևս փո­փո­խու­թյան են են­թարկ­վել, գու­ցե հայ­կա­կան հո­ղե­րը Ադր­բե­ջա­նին հանձ­նե­լու հար­ցում Թուր­քիան և Ադր­բե­ջա­նը ե­րաշ­խիք­նե՞ր են տվել Ռու­սաս­տա­նին... Բայց ար­դյո՞ք կա­րե­լի է վս­տա­հել թուրք-անգ­լո-ա­մե­րի­կյան դա­շին­քին։


Ժաս­մեն ՎԻ­ԼՅԱՆ

Դիտվել է՝ 52960

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ